Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 14
730 թ. հունվարի 15-ին Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն:
1759 թ. այս օրը բացվեց աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանը:
1841 թ. հունվարի 15-ին է մահացել գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը: Նա 1829 թ. Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթ:
1919 թ. այս օրն ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ:
1929 թ. հունվարի 15-ին է ծնվել ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը: Նա առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի:
1943 թ. այս օրն է ավարտվել ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:
1981 թ. հունվարի 15-ին ծնվել է Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերես, ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր:
2001 թ. այս օրն է ստեղծվել Վիքիպեդիան, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծը: