|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 17
395 թ. հունվարի 17-ին Հռոմեական կայսրությունից բաժանվեց Բյուզանդական կայսրությունը:
1942 թ. այս օրն է ծնվել ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։
1962 թ. հունվարի 17-ին ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին:
1966 թ. այս օրն Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար բախվեցին իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ գտնվում էր ջերմամիջուկային ռումբ:
1991 թ. հունվարի 17-ին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվեց «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը:
2002 թ. այս օրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նիարագոնգո հրաբուխը, ինչի հետևանքով մահացավ 147 մարդ, մոտ 120 000-ը մնացին անօթևան: