|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 21
1506 թ. հունվարի 21-ին Հռոմի Պապ Հուլիոս II-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:
1854 թ. այս օրն Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի ենթարկվեց անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով մահացավ 362 մարդ:
1878 թ. հունվարի 21-ին է ծնվել հայ նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:
1921 թ. այս օրը Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը, սահմանվեց մեկ ընդհանուր կոչում` ՀՀ քաղաքացի:
1967 թ. հունվարի 21-ին ծնվել է հայ շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:
1968 թ. այս օրն սկսվեց Կխեշանի պաշարման մարտերը, դրանք Վիետնամի պատերազմի ամենանշանավոր մարտերից էին:
1989 թ. հունվարի 21-ին է ծնվել հայ ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից մեկն է: