|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 14
1814 թ. հունվարի 14-ին Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:
1900 թվականի այս օրն է տեղի ունեցել Հռոմում իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:
1949 թ. հունվարի 14-ին է մահացել հայ ճարտարապետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գաբրիել Տեր-Միքելյանը:
1957 թ. այս օրն է մահացել ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում:
1966 թ. հունվարի 14-ին մահացել է խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:
1991 թ. այս օրն է Վրաստանն ընդունել իր պետական դրոշը:
2005 թ. հունվարի 14-ին Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքն էր: