կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-01-24 16:17
Առանց Կատեգորիա

«Այս օրը պատմության մեջ». հունվարի 24

«Այս օրը պատմության մեջ». հունվարի 24

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Հունվարի 24

1705 թ. այս օրն է ծնվել իտալացի նշանավոր օպերային երգիչ Ֆարինելլին:

1776 թ. հունվարի 24-ին ծնվել է ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող Էռնեստ Հոֆմանը:

1848 թ. այս օրը ԱՄՆ-ում սկսվեց Կալիֆոռնիական «ոսկու տենդը», երբ հայտնաբերվեց ոսկու առաջին կտորը:

1924 թ. հունվարի 24-ին է ծնվել հայ մեծանուն գրող, բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակը: Նա այսօր կդառնար 96 տարեկան:

1924 թ. այս օրը սկսվեցին առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը:

1958 թ. հունվարի 24-ին ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

1984 թ. այս օրը թողարկվեց առաջին Էփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:

2011 թ. հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության` պայթյունի հետևանքով մահացավ 35 մարդ, մոտ 180-ը վիրավորվեցին: