|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 16
Մ.թ.ա. 27 թ. հունվարի 16-ին Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատի կողմից ստացավ «Օգոստոս» կոչումը դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:
1547 թ. այս օրը թագադրվեց ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան IV Ահեղը:
1820 թ. հունվարի 16-ին ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասավ Անտարկտիդայի մոտ:
1910 թ. այս օրը ծնվել է հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնին:
1989 թ. հունվարի 16-ին Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվեց բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
2002 թ. այս օրը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշեց պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» նկատմամբ:
2013 թ. հունվարի 16-ին սպանվեց ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող, հայտնի «Դեդ Հասան» մականունով Ասլան Ուսոյանը: