|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Աբխազիայում տիրող լարված իրավիճակի հետ կապված։Ռուսաստանը կողմերին իրավիճակը կայունացնելու կոչ է արել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրադարձությունները գնահատում ենք որպես այդ երկրի ներքին գործ։ Հույս ունենք, որ Աբխազիայում իրավիճակը շուտափույթ կերպով կկարգավորվի՝ իրավական դաշտում, հետաքրքրված կողմերի ուղիղ, խաղաղ երկխոսության միջոցով», — նշված է ՌԴ-ի արտգործնախարարության էջում։
Հիշեցնենք՝ նախօրեին Սոխումիում ընդդիմության կողմնակիցները ներխուժել են դե ֆակտո նախագահի նստավայր։ Նրանք պահանջում են դեֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը և նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում։