|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն իրավիճակի կայունացման համար. ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին: Ըստ ստացված տեղեկատվության՝ ռազմական գործողությունները շարունակվում են: Հրետանային միջոցները օգտագործվում են. կան սպանվածներ և վիրավորներ: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին», - նշում է երկրի ԱԳՆ-ն:
Մոսկվան նաև անընդունելի է համարում հետագա էսկալացիա, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:
«Մենք հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը: Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնություն իրավիճակի կայունացման համար», - հավելել է գերատեսչությունը: