|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամերիկյան կողմը հասկանում էր, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք չեն կիրառել, որը Դամասկոսը չունի, իսկ Սիրիայում ավիահարվածներ հասցնելու որոշումն ավելի վաղ է կայացվել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում. հայտնում է Газета.ру-ն:
«Ցանկացած մասնագետի համար պարզ է, որ ավիահարվածներ հասցնելու որոշումը Վաշինգտոնը կայացրել է Իդլիբում տեղի ունեցած դեպքերից առաջ, և որպես պատրվակ օգտագործել ուժը ցուցադրելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ նման գործողություններով ԱՄՆ-ն փորձում է ուշադրություն շեղել Մոսուլում կատարված դեպքերից, որտեղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների արդյունքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: