կարևոր
5197 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 15:47
Սփյուռք

Բրիտանահայ մարդասիրական խումբը Վեսթմինսթերի առջև ցույց է անցկացրել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու նպատակով

Բրիտանահայ մարդասիրական խումբը Վեսթմինսթերի առջև ցույց է անցկացրել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու նպատակով

Բրիտանահայ մարդասիրական խումբը 7 ժամ անընդմեջ բողոքի ակցիա է անցկացրել Բրիտանիայի խորհրդարանի շենքի առաջ, որպեսզի բարձրացնի իրազեկությունը Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի տառապանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք բրիտանահայ մարդասիրական խմբի անդամների տարածած հաղորդագրությունը:

Լեռնային Ղարաբաղի շրջափակման 30-րդ օրվա կապակցությամբ բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները կոչ են արել միավորել ուժերը հանուն արդարության պայքարելու և իրավիճակին լուծում գտնելու համար:

Բրիտանահայ մարդասիրական խումբը հունվարի 11-ին նաև բաց նամակ է հղել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատին՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից բնիկ հայերի ցեղասպանությանը: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ադրբեջանական վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման միակ դեպքը չէ. նրանք բարբարոսաբար տանջել են հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և շարունակում են մինչ օրս իրենց մոտ պահել հարյուրավոր հայ գերիների՝ խախտելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան:

Բրիտանահայ մարդասիրական խումբը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում երկրի կառավարության վրա ճնշում գործադրել անմեղ կյանքերը փրկելու և ցեղասպանությանը վերջ դնելու համար: