|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ։
Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ, որի շրջանակում Հայաստանի տվյալ տարածքի տեղանունների պաշտոնական անվանումները՝ Սոթքն ու Վարդենիսը, մշտապես փոխարինվում են ինչ-որ «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով։
Սրա պատասխանը քարոզչական տիրույթում պետք է լինի մեկը՝ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, էլ չասեմ ԶԼՄ-ների տիրույթում, պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը, օրինակ՝ «թշնամու զինուժն Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածքի դիրքերից գնդակոծել է...» և այլն։
«Տեղանվանական պատերազմը» նույնպես պատերազմ է, և այդտեղ ևս բարբարոսներին որևէ դիրք չպետք է զիջվի»։