կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 16:55
Աշխարհ

Բաղդադում հակաամերիկյան ցույցեր են. պահանջում են զորքերի դուրսբերում

Բաղդադում հակաամերիկյան ցույցեր են. պահանջում են զորքերի դուրսբերում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի են ունենում հակաամերիկյան ցույցեր: Ցուցարարները դեմ են ամերիկյան ներկայությանը և պահանջում են զորքերի դուրսբերում: Ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է իրաքյան Al-Sumaria հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության տեղեկություններով ցույցերը սկսվել են ուրբաթ առավոտ Բաղդադի Ալ-Ջադրիյա թաղամասում: Ցուցարարները պարզում են իրաքյան դրոշներ և հայրենասիրական լոզունգներ վանկարկում:

Ավելի շիական քաղաքական և կրոնական առաջնորդ Մուքթադա Աս-Սադրը, որը «Սաիրուն» խորհրդարանական խմբակցության ղեկավարներից մեկն է, կոչ է արել մարդկան դուրս գալ խաղաղ ցույցերի՝ ամերիկյան զորքերի ներկայցության դադարեցման պահանջով:

Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման համար, նաև կոչ արել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում դադարեցնել միջազգային կոալիցայի հետ համագործակցությունը:

Այդ քայլը պատասխան էր հունվարի 3-ին ԱՄՆ զորքերի կողմից Բաղդադի օդանավակայանի ռմբակոծումը, որի հետևանքով զոհվեց հայտնի իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրաքի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման պարագայում: