| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ստալինի ծննդյան օրը, Վրաստանի Կոմունիստական կուսակցության անդամները և նրանց համախոհները Գորիում հավաք են անցկացրել՝ պահանջելով վերականգնել 9 տարի առաջ ապամոնտաժված Խորհրդային առաջնորդի հուշարձանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է kavkaz-uzel.eu-ն:
Նշվում է՝ արձանը տեղադրվել է 2010-ին: Հուշարձանի վերականգնման համար քաղաքացիները կազմակերպել են ստորագրահավաքը, իսկ 2014-ին անցկացրել են մի շարք բողոքի ցույցեր ՝ պահանջելով վերադարձնել հուշարձանը: Սակայն 2015 թվականի հոկտեմբերի 2-ին Գորիի քաղաքային խորհուրդը մերժել է այս նախաձեռնությունը: 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՝ Ստալինի ծննդյան 138-ամյակի օրը, նրա կիսանդրին տեղադրվել է Գորիի կենտրոնական հրապարակում:

Հավելվում է՝ դեկտեմբերի 21-ին լրացել է Ստալինի ծննդյան 140-ամյակը, որի կապակցությամբ Վոլգոգրադի կոմունիստները նրա պատվին հուշարձան են կանգնեցրել: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ միանձնյա պիկետների ֆոնի վրա, որոնց մասնակիցները հիշել են ստալինյան բռնաճնշումները:
Ակտիվիստների բողոքի ակցիան դժգոհություն է առաջացրել տեղի Կոմունիստական կուսակցության տեղական հանձնաժողովի մոտ: