Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ռուսաստանի կոմունիստները» շատ բացասական են ընդունել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի՝ Լենինի դերում հանդես գալու ցանկությունը: Այդ մասին Росбалт-ին ասել է կուսակցության քաղկոմիտեի առաջին քարտուղար Սերգեյ Մալինկովիչը:
«Նա պատկերացում չունի Լենինի կյանքի մասին, ապրում է բուրժուական կյանքով: Մենք պահանջում ենք «Լենֆիլմ»-ից` թույլ չտալ նման բան, հակառակ դեպքում` մենք բողոքի ակցիաների դուրս կգանք»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի հոլիվուդյան դերասանը Welt am Sonntag-ին պատմել էր, որ ցանկանում է հանդես գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինի և Գրիգորի Ռասպուտինի դերերում: