Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ «Ռուսաստանի կոմունիստները» շատ բացասական են ընդունել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի՝ Լենինի դերում հանդես գալու ցանկությունը:
«Մենք պահանջում ենք «Լենֆիլմ»-ից` թույլ չտալ նման բան, հակառակ դեպքում` մենք բողոքի ակցիաների դուրս կգանք»,- ասել էր կուսակցության քաղկոմիտեի առաջին քարտուղար Սերգեյ Մալինկովիչը:
Yerkir.am-ը փորձեց Հայաստանի կԿմկուսից էլ ճշտել` արդյո՞ք իրենք էլ են դեմ Դի Կապրիոյի` Լենինի դերում հանդես գալուն:
ՀԿԿ-ի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշեց, որ մինչ այժմ Լենինի դերը շատ քիչ մարդկանց է հաջողվել ըստ արժանվույն ներկայացնել, որոնցից մեկն էլ հայազգի դերասան Վաղարշ Վաղարշյանն է: Ըստ նրա` ՌԴ-ում էլ մինչ օրս երեք հոգի են դա փայլուն կատարել` Ուլյանովը, Բորիս Շչուկինը և Կիրիլ Լավրովը:
«Հոլիվուդի դերասանին` Դի Կապրիոյին, լավ ճանաչում ենք, բայց նա ձևավորվել է այնպիսի միջավայրում, որ դժվար թե նրան հաջողվի Լենինի կերպարն ամբողջությամբ ներկայացնել: Նա ոչ միայն Լենինին, նաև Պուտինին էլ նվիրված ֆիլմում էր ուզում խաղալ: Մենք միանում ենք մեր ընկերների բողոքի ձայնին»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա` Լենինի կերպարը բոլորին չէ, որ տրված է կերտել: Ավելին, Սարգսյանի կարծիքով, մեկը կարող է շատ հանճարեղ դերասան լինել, բայց նրան այդպես էլ չհաջողվի Լենինի կերպարը հաջողությամբ կերտել:
«Ես այն կարծիքին չեմ, որ այն դերասանը, որը հանրաճանաչ է, կարող է Լենինի կերպարը կերտել. Լենինն աշխարհը շուռ տվեց: Մի խոսքով` իմ կարծիքը նույնն է, ինչ ՌԴ մեր ընկերներինը: Մենք ուշադիր կհետևենք ընթացքին, կմտածենք` «Լենֆիլմ»-ին նամակ գրե՞լ, թե՞ ոչ: Եթե անհրաժեշտություն լինի, մենք էլ պաշտոնապես մեր խոսքը կասենք»,- ասաց Սարգսյանը: