կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-01 13:22
Իրավական

Գորիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ

Գորիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ

Երեկ Վրաստանի Գորի քաղաքում Գյումրիի «Շիրակի» և վրացական ակումբի երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի ներքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ միջադեպի վերաբերյալ քննությունն իրենց ուշադրության կենտրոնում է:

Հիշեցնենք, որ Totalfootball-ը գրել էր, որ վրացի երկրպագուները սադրել են, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլա»-«Շիրակ» խաղին Հայաստանից մրցավայր ժամանած` Գյումրին ներկայացնող ակումբի մոտ 130 երկրպագուների: Մասնավորապես` անհայտ անձինք երկրպագուների ձեռքից գողացել են հայկական եռագույնը, «Շիրակի» շարֆն ու փախել:

Այնուհետև վրացական ակումբի անհայտ երկրպագուները թույլ չեն տվել մերոնց օգտվել սննդի կետից, իսկ քաղաքից դուրս բերող ճանապարհի շրջադարձերից մեկում մի քանի անհայտ երկրպագուներ հարձակվել են հայկական մեքենաների վրա ու զգալի նյութական վնասներ պատճառել: