Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ
- Նիկոլ Փաշինյանը երեկ բանակցային գործընթացից էր խոսում, ասում էր, որ Արցախը պահելու որեւէ տարբերակ չի եղել, սակայն մինչեւ 2020 թ․ պատերազմը ճիշտ հակառակն էր պնդում։ Իսկ ինչո՞ւ մինչ պատերազմը չգնաց զիջումների:
- Մի տգետ ասում է, որ աշխարհը քառակուսի է, դե եկեք համոզենք, որ աշխարհը քառակուսի չէ: Միջազգային հանրությունը հազար անգամ բացահայտ ասել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անհրաժեշտ է, հազար ու մեկ անգամ էլ մենք ենք ասել, այժմ եթե Նիկոլն այնքան անհույս է, որ չի ուզում իրականությունը տեսնել կամ գուցե տեսնում է, սակայն խաբեբա է, չի ուզում բարձրաձայնել, հատուկ «Հրապարակի» ընթերցողների համար կթվարկեմ մի քանի հանգամանք։
Ա) Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում Արցախը պահել հնարավոր չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը 2018 թ․ մայիսի 8-ից առայսօր զբաղված է Արցախը հանձնելով, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելով․․․ հիմա էլ զբաղված է Արարատը որպես Հայաստանի պետական խորհրդանիշ ոչնչացնելով, Հայաստանը դարձնելով թուրքական վիլայեթ:
Բ) Բա որ միջազգային հանրությունը կարծում է, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ էր նույն այդ Նիկոլը գլուխը տնկած ասում՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ:
Գ) 2020 թ․ մայիսին Նիկոլն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցն առանցքային է:
Դ) Նիկոլ Փաշինյանն է ասել, որ բանակցում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր զրոյական կետից:
Ե) Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ Ադրբեջանը կառուցողական է:
Զ) Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ: Է) Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը, ի դեպ՝ այդ մասին ֆեյսբուքյան գրառում էր նաեւ արել: 2021 թ․ արտահերթ ընտրություններից առաջ նույն Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում գրել էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին:
- Այս հակասություններն ինչի՞ արդյունք են:
- Այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը Շուշի եւ Հադրութ տվող է, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը սպասարկող է: Նա Հայաստանի երրորդ հանրապետության թշնամին է: Երրորդ հանրապետության հիմքն արցախյան շարժումն է, եթե այդ շարժումը չկա, չկա եւ երրորդ հանրապետությունը: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկեց գեներալներին, արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցողներին, որոշ հերոսների դատապարտեց, ինչո՞ւ Արմեն Աշոտյանին կալանավորեց:
Որովհետեւ նրանք իր պլաններին խանգարում են: Նիկոլ Փաշինյանի համար Արցախը բեռ է, բեռ էլ եղել է: Նա իշխանության է եկել, որպեսզի Արցախը տա: Շատ հնարավոր է, որ նոր պատերազմով գնա նոր զիջումների: Առանց դելիմիտացիայի նա Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը համարում է Ադրբեջանի տարածք: Ինչո՞ւ է հարցնում, թե մենք ի՞նչ կապ ունենք Արարատ լեռան հետ: Նույնիսկ կոմունիստները Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա չեն արգելել պատկերել Արարատ լեռը: Այդ մարդը հայկականության հետ կապերը խզած տարր է: Նրա ուշքն ու միտքը Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելն է: Նույնիսկ ԽՍՀՄ-ը չի հրաժարվել Արարատից: Երբ իր հերթական հիմարությունը դուրս տվեց 2021-ի հունվարին, համանախագահ երկրներից` Ռուսաստանից Իգոր Պոպովը անդրադարձավ նրա տգիտությանը՝ հրապարակելով, թե ինչ է առաջարկվել Ադրբեջանին, այսինքն` ինչպիսի ժառանգություն է ստացել Փաշինյանը: 2021 թ․ հունվարի 13-ի ն Իգոր Պոպովն ասել է, որ Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջանն անցնելու էր Ադրբեջանին, տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ, Արցախում լինելու էին հայկական զինված ուժեր, ներքին զորքեր, հայկական ոստիկանություն եւ կառավարություն: Շուշին ու Հադրութը եւս հայկական էին մնում, Լաչինն ու Քարվաճառը` հայկական վերահսկողության տակ: Եւ Արցախի ժողովուրդը ստանալու էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի իրավունք: 2009-2013 թթ․ համանախագահ երկրների նախագահները` Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը, արել են ավելի քան 5 հայտարարություն, որտեղ հստակ ասվում է, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր է: Այդ մասին ամրագրված է փաստաթղթերում: 2016 թ․ հոկտեմբերին էլ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նույն 2016-ին Նիկոլ Փաշինյանին պարտության եւ խայտառակության մատնած Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ աշխարհն իրեն փակ դռների ետեւում ստիպում է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Բա որ հնարավորություն չկար Արցախը հայկական պահելու, ո՞վ էր Իլհամ Ալիեւին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Այլմոլորակայիննե՞րը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում