Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-10-10 18:59
Քաղաքական

Կոմունիստները շնորհավորում են հայ ժողովրդին ԵՏՄ-ին միանալու առթիվ

Կոմունիստները շնորհավորում են հայ ժողովրդին ԵՏՄ-ին միանալու առթիվ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը հանրապետության բոլոր կոմունիստների անունից ողջունում է 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը: Այսօր կայացավ հիրավի պատմական իրադարձություն, որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զարգացման վրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած Եվրասիական Միության կազմում , միություն, որը հետխորհրդային տարածքում ամենակազմակերպված և միասնական միավորումն է մեր ընդհանուր հայրենիքի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

 

Հայաստանի կոմունիստները մշտապես հավատարիմ են եղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լայնամասշտաբ ինտեգրման գաղափարին և այժմ մենք ընդգծում ենք. պատմական զարգացման ներկա փուլում կա հնարավորություն, որպեսզի ԵՏՄ-ի կազմավորումը դառնա Ռուսաստանի ղեկավարության ներքո մեր երկրների հետագա միավորման առաջին քայլը: Հայաստանի կոմկուսը, շատ հարցերում չկիսելով երկրի իշխանությունների տեսակետը, ներկա դրությամբ չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը` այսպես կոչված “եվրոպական ինտեգրացիայի” կուրսից փաստացի հրաժարվելու և եվրասիական նախաձեռնություններում լիարժեք մասնակցություն ցուցաբերելու մասին:

 

Միայն ԵՏՄ-ում Հայաստանի լիակատար անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը, դառնալ քայքայված տնտեսության վերականգնման գրավականը ողջ հետխորհրդային տարածքում: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման առթիվ և կոչ է անում Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին` սկսել այդ պայմանագրի վավերացման գործընթացը: Հակառակ պարագայում նրանց որդեգրած դիրքորոշումըկնշանակի դավաճանել ազգային շահերին:

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմ