|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն անպայման մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
ՀԿԿ-ն պատրաստվում է միայնակ գնալ ընտրություններին, սակայն եթե մինչ այդ ի հայտ գան ուժեր, որոնք կհայտարարեն սոցիալիստական ուղիով գնալու մասին, կխոստանան անվճար կրթություն եւ անվճար առողջապահական համակարգ, համագործակցությանը դեմ չի լինի:
Տիգրան Կարապետյանի հետ հնարավոր համագործակցությունը Ռուբեն Թովմասյանը բացառեց. «Կարապետիչին որպես անձ հարգում եմ, սակայն գաղափարական տարաձայնություններ ունենք»:
Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը ՀԿԿ առաջին քարտուղարն առհասարակ բացառեց, քանի որ ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը, թե իրենք ՀԿԿ-ի դագաղի վերջին մեխը խփել են, կոմունիստ առաջնորդին խիստ վիրավորել է: «ՀԱԿ-ի հետ ոչ մի բան հնարավոր չէ, բայց կհամագործակցեի ՀԱԿ-ից ՀԺԿ-ի հետ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը: