կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 17:38
Քաղաքական

Կոմունիստները ևս կմասնակցեն ընտրություններին

Կոմունիստները ևս կմասնակցեն ընտրություններին

Այսօր ԿԸՀ իրենց ցուցակներն են ներկայացրել Հայաստանի կոմունիստները։ Նրանք ունեն 173 թեկնածու իրենց ընտրացուցակներում։

Հայաստանի Կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը նշեց, որ գալիս են միմիայն հաղթելու նպատակով և պետք է խմբակցություն ունենան խորհրդարանում, որ երկիրը դուրս բերեն «թանձր մառախուղից»։

«Այդ մենք էինք, որ աղքատ երկիրը դարձրեցինք հարուստ, շենացող երկիր, այդ հարուստ երկիրը հանձնեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա տղաներին, որոնք հետագայում դարձան Ալի Բաբան ու քառասուն ավազակները»,- ասաց Գալստյանը։

Հարցին, թե ո՞րն է իրենց կարգախոսը, պատասխանեց. «Մեր կարգախոսն է` անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում»։

Հարցին, թե ինչպե՞ս են լուծել գրավի հարցը, Գալստյանը պատասխանեց, որ վերջին երեք տարում անդամավճարներից գոյացած գումարներով լուծել են գրավի հարցը։ 

«Մեր երթին վախճան չկա, մեր արդար գործին պարտություն չկա, մենք եկել ենք դարերից ու գնում ենք հաղթական, և դեպի դարերը նորից` դեպի փայլուն ապագա»,- արտասանեց Գեղամ Գալստյանը։

Հարցին, թե պահանջելո՞ւ են Սերժ Սարգսյանի հրաժարականը, կոմունիստը պատասխանեց. «Ոչ, ոչ, մենք չենք պահանջելու Սերժ Սարգսյանի ու իշխանությունների հրաժարականը։ Հակառակը` մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանին ու կառավարությանը»։