Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Վրաստանի Գորի քաղաքում ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման խաղարկության առաջին փուլի շրջանակում տեղական «Դիլայի» եւ Գյումրիի «Շիրակի» միջև տեղի ունեցած հանդիպումից հետո երկրպագուների միջև արձանագրված միջադեպի մասին մամուլում շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Վրաստանում ՀՀ դեսպանությունը հեռախոսակապ էր հաստատել Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության պետ Յագո Սաուրիի հետ: Այս մասին, Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանատնից:
Յագո Սաուրին դեսպանությանը հավաստիացրել է, որ խաղի ընթացքում երկրպագուների միջև միջադեպ չի գրանցվել, սակայն խաղի ավարտից հետո, ականատեսների հաղորդմամբ, մի անչափահաս «Շիրակ»-ի երկրպագուների մեքենաների ուղղությամբ քար էր նետել՝ վնասելով մեքենաներից մեկի ետևի ապակին: Միջադեպի կապակցությամբ տեղական ոսստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ պարզելու համար երիտասարդի ինքնությունը: Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի քննության ավարտից հետո:
Նշենք, որ այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ: Հիշեցնենք, որ երեկ Եվրոպական լիգայի նախընտրական մրցույթի շրջանակներում Գորիում տեղի է ունեցել «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային խաղը: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով` վրացական թիմի հաղթանակով: