Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ժամը 14:00-ից Հատուկ քննչական ծառայությունում գտնվող «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց`հայտնում է Yerkir.am-ը: Լուրը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
«Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը»,- ՀՔԾ խոսնակը:
Նշենք, որ ՔՕ 340 հոդվածը նախատեսում է. Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը 1. Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կամ կեղծ եզրակացություն կամ սուտ ցուցմունք տալու նպատակով փորձագետին, ինչպես նաև սխալ թարգմանություն կատարելու համար թարգմանչին կաշառելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 2. Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: 4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝ 1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ փաստաբան Վահե Եփրիկյանը կարծում է՝ Արմեն Թավադյանին ՀՔԾ բերման են ենթարկել առանց պատճառաբանության, ինչը ապօրինի գործողություն է նրա նկատմամբ։