Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանն ու մանրամասնեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը՝ ապօրինի ճանաչել Թավադյանի ձերբակալությունը:
«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, բավարարել է քննիչի միջնորդությունը: Որոշել է պարոն Թավադյանին երկու ամսով կալանավորել: Միանշանակ բողոքարկելու ենք, հայտարարությամբ հանդես կգանք, կտեղեկացնենք, հիմա կտեղափոխվի ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կալանավայր, դեռ հայտնի չէ, թե որ»,- շեշտեց նա:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է Արմեն Թավադյանը: