|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր առավոտյանը փակ դատական նիստում մոտ 2.5 ժամ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատիրջ պաշտպանների Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ միջնորդության քննությունը:
Պաշտպանները ներկայացրել են իրենց հիմնավոր փաստարկները: Դատարանը լսել է նաև ՀՔԾ քննիչի և դատախազի հակափաստարկները և հեռացել խորհրդակցական սենյակ:
Վերադառնալով՝ դատարանը բավարարեց Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակեց Արմեն Թավադյանին:
Նշենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: