Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՔԾ բերման են ենթարկել առանց պատճառաբանության, ինչը ապօրինի գործողություն է նրա նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի՝ ասել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Թավադյանին ՀՔԾ բերման են ենթարկել Ժամը 14։00-ի սահմաններում։ Ինչի՞ համար՝ մենք տեղեկություն չունենք։ Նրան բերման ենթարկելն ապօրինի է: Նման գործողություն իրականացվում է միայն այն դեպքում, երբ հրավիրում կամ ծանուցում են, որ ներկայանա վարույթ իրականացնողին, սակայն անձը առանց հարգելի պատճառների չի ներկայանում»,- ասաց փաստաբանը։
Վահե Եփրիկյանի խոսքով՝ Թավադյանին բերման ենթարկելն ունի քաղաքական ենթատեքստ. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նրա աջակիցների նկատմամբ նման ռեպրեսիվ գործողությունները դարձել են սովորական։ Որքան իշխանության վարկանիշը ընկնի, այնքան կբարձրանա Քոչարյանի աջակիցների նկատմամբ իրականացվող ճնշումները»։
Եփրիկյանի հավաստմամբ՝ դեկտեմբերի 25-ին միջոցառում էին նախատեսել, որին հրավիրված էր Թավադյանը ևս. «Ցանկանում էինք տարին ամփոփել, խոսել մեր առաջիկա խնդիրներից, ձեռքբերումներից։ Երևի փորձում են այս կերպ խոչընդոտել»։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին բերման է ենթարկվել ՀՔԾ: