|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեղեկացնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են։
Այսպես, մի քանի օր է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների կողմից իրականացվում են ակտիվ գործողություններ՝ Դավիթ Համբարձումյանի աջակիցներին «զրույցի» կանչելու և տարաբնույթ խոսակցություններ վարելու համատեքստում , ինչն ակնհայտորեն կրում է քաղաքական ճնշման, անձանց վախեցնելու և հաշվեհարդարի բնույթ։ Այդ ամենի նպատակը մեկն է՝ կանխել մարդկանց՝ սահմանադրորեն երաշխավորված հավաքներին մասնակցելու իրավունքի գործուն իրացումը, քանի որ հատկապես թիրախավորվում են այն քաղաքացիները, ովքեր բաց, խաղաղ և սահմանադրական ճանապարհով բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը սեպտեմբերի 26-ի հանրային հավաքի ընթացքում՝ պաշտպանելով իմպիչմենտի գործընթացը։
Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես «օրինական օպերատիվ գործունեություն», իրականում վերածվել է քաղաքական այլախոհության դեմ ուղղված գործիքակազմի։
Արձանագրում ենք, որ այս ամենը ընտրովի արդարադատություն է, քաղաքական հետապնդում է։
Պահանջում ենք՝ դադարեցնել ոչ իրավական դրդապատճառներով իրականացվող այդ գործողությունները և ապահովել քաղաքացիների իրավունքների լիարժեք իրագործումը»,- գրում է նա։