|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անվանի կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը մեկն է այն ինը թեկնածուներից, ովքեր դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում Երկանյանը նշեց, որ ինքն, այո, ցանկություն ունի թատրոնի տնօրեն դառնալու եւ, թատրոնի հետ կապված, մի շարք ծրագրեր ունի:
«Բայց, անկեղծ ասած, չեմ ուզում դրանց մասին խոսել, նպատակահարմար չեմ գտնում դրանք հանրայնացնել: Ուզում եմ ժամանակից առաջ չընկնել, ավելորդ տեղը չմիջամտել: Եթե ամեն բան լավ ստացվի, ծրագրերիս մասին, իհարկե, բոլորը կիմանան»,- ասաց նա: