|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել՝ հայտնում է Factor.am-ը:
«Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-ասել է Հարությունյանը։
Իսկ որն է եղել իր տեղակալի՝ 60-ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք այս դեպքում ևս առաջացած տարիքը՝ Հարությունյանը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ։
2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը վերանշանակվել էր այս տարվա հունիսի 12-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։