կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 10:51
Քաղաքական

Արագածոտնի փոխմարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Արագածոտնի փոխմարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին փոխմարզպետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Արագածոտնի մարզի սիրելի բնակիչներ, ընկերներ, փետրվարի 12-ից հրաժարվում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իմ իսկ ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված։

Որպես մարզի բնակիչ՝ քաջատեղյակ եմ եղել մարզի խնդիրներին, փորձել եմ լսել բոլորին, հնարավորության սահմանում լուծել հուզող հարցերը: Շատ ու շատ խնդիրներ միասին հաղթահարել ենք, բնականաբար շատ հարցերի լուծումն էլ անկատար է մնացել, որի համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-գրել է նա՝ խորհուրդ տալով ինտրիգներ չփնտրել իր ազատման տակ, և հաջողություն է մաղթել Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին։