|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց փոխնախարարը: Նա նշեց, որ նման որոշման է եկել մշակույթի նախարարի հետ համատեղ քննարկման արդյունքում: «Որքան աշխատում ես, այդքան անելիք կա: Կարծում եմ՝ նախարարությունը կշարունակի բոլոր ընթացիկ ծրագրերը»,- ասաց Սամուելյանը:
Հարցին՝ ինչո՞վ է պատրաստվում զբաղվել, նա պատասխանեց. «Սիրելի աշխատանքով՝ ճարտարապետությամբ: Ես աշխատել և շարունակելու եմ աշխատել այդ ոլորտում, քանի որ կարծում եմ՝ ստեղծագործելը լավագույն աշխատանքն է»:
Հիշեցնենք, որ Սամուելյանը փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2009 թվականին: