կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 22:28
Քաղաքական

Պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ. աշխատանքից ազատվելու դիմում է գրել կառավարության գործերի կառավարիչը

Պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ. աշխատանքից ազատվելու դիմում է գրել կառավարության գործերի կառավարիչը

Աշխատանքից ազատվելու դիմում է գրել կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»:

Հիշեցնենք, որ Գևորգ Աճեմյանը վերջին օրերին մի քանի աղմկոտ պատմություններում հայտնվեց:  Դրանցից մեկը իր խոստովանություն էր այն մասին, որ «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման անդամ է, քանի որ իր հավատամքը դա է: