Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիտության պետական կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանը, որը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, պնդում է, որ ԿԳՄՍ նախարարության հետ ոչ մի խնդիր չունի։
«Ոչ մի պատճառ չկա։ Արդեն 12 տարի է՝ այս աշխատանքի մեջ եմ եւ կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո պետք է դուրս գալ, չի կարելի շատ երկար նույն տեղում մնալ։ Հետո՝ փոխարինողներ կան, երիտասարդներ, թող գան փոխարինեն։ Ինչ-որ խնդիրներ, հակասություններ չեն եղել։ Ասում էի, որ արդեն իմ թոշակային տարիքը մոտենում է»,-NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ իշխանության հետ աշխատել է առանց խնդիրների, ռազմավարական նշանակության բոլոր հարցերի հետ համամիտ է եղել. «Գուցե տակտիկական հարցերում տարաձայնություններ եղել են, բայց դա էլ աշխատանքային բան է»։
Սամվել Հարությունյանը հայտնեց, որ հրաժարականի մասին դեռ 2018 թ. նոյեմբերին է խոսել նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Նա կշարունակի դասախոսել Երեւանի պետական համալսարանում։
Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր՝ դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվել է գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: