Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:
Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում գրել: «Առողջական խնդիրներ ունեմ, արդեն երկու ամիս է` աշխատանքի չէի գնացել, իսկ նոր տարին սկսվել է, ու ծրագրեր ունենք կյանքի կոչելու: Դրա համար էլ աշխատանքից ազատման դիմում գրեցի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ, ըստ Ամիրյանի, աուդիտ է անցկացվել ՊՈԱԿ-ում, և չարաշահումներ են հայտնաբերվել, ինչի հետևանքով էլ Պողոսյանին պետք է ազատել աշխատանքից, ապա մեր զրուցակիցը նշեց, որ աուդիտի արդյունքների հետ կապված իրենք պարզաբանում են ներկայացրել նախարարություն: «Եթե նախարարությունն անհամաձայնություն ունենա, հետագայում կներկայացնի ՊՈԱԿ-ին»,- ասաց նա:
Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար արդեն մրցույթ է հայտարարվել: