|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի 25-ին Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գևորգյանը, աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
«Տիկին Գևորգյանը արցախյան հերոս-հրամանատար Սամվել Գևորգյանի այրին է։ Նա այդ մանկապարտեզն ընդունել էր գրեթե 25 տարի առաջ՝ մոտ 50 երեխայով և երեխաների թիվը հասցրել էր 430-ի։ 25 տարի աշխատելուց հետո, երբ իրեն մնացել էր ընդամենը մեկ տարի ՝ թոշակի անցնելու, սրանց ստեղծած մթնոլորտի պատճառով դիմում գրեց դուրս եկավ։ Խոսքս ուղղում եմ այդ մթնոլորտի հեղինակներին՝ պատասխան ե՛ք տալու»։