կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 13:05
Հասարակություն

Առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր՝ նախատոնական օրերին

Առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր՝ նախատոնական օրերին

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ներկայացրել է տոնական օրերին իրականացված աշխատանքների արդյունքները

 

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հունվարի 16-ին մամուլի ասուլիսում ներկայացրել է տոնական օրերին Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:

Հաշվի առնելով նախատոնական և հետտոնական օրերին առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, ինչպես նաև դրանով պայմանավորված ռիսկերը՝ Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում (ընտրանքային կարգով) և մսի վաճառքի կետերում  իրականացվել են հսկողական շրջայցեր:

Խստացված վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող սննդամթերքի) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին, իրացվող մսի և մսեղիքի պահման պայմաններին և հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը:

Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում՝ առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված  բոլոր անհամապատասխանութունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից և, նման խախտումներըբացառելու համար, տրվել են անհրաժեշտ ցուցումներ:

Ծառայության շուրջօրյա «թեժ գծին» տոնական օրերին ստացվել է 163 զանգ, որոնցից 12-ը՝ բողոք, իսկ 151-ը՝ խորհրդատվություն: Բողոքները վերաբերել ենմսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգթունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ: Քաղաքացիներին՝ առավելապես սննդիշղթայում գործունեություն իրականացնողներին, հետաքրքրել են Ծառայության էլեկտրոնային գրանցամատյանում գրանցվելու կարգը, սահմանային ուհսկողության մանրամասները, արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները և այլն: Բոլոր հարցերի վերաբերյալ տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն:

Հաշվի առնելով ներմուծման և արտահանման ծավալների ավելացումը՝ Ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, աշխատել է սահմանային վերահսկողության հատուկ ռեժիմով ու հերթապահությամբ՝ ապահովելով սննդամթերքի ներմուծման և արտահանման անխափան ու արագ ընթացքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Միայն դեկտեմբրի 31-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ձևակերպվել է Ծառայության ենթահսկման բեռների 160 հայտ, որոնցից  85 վերաբերել է ներմուծմանը, իսկ 75-ը՝ արտահանմանը:

ՍԱՊԾ