| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունները Հայաստանի վրա։ Բանախոսն անդրադարձել է ինչպես համընդհանուր զարգացումներով պայմանավորված իրողություններին, այնպես էլ առանձին երկրներում ստեղծված իրավիճակների վերլուծությամբ ներկայացրել հայկական համայնքների խնդիրներն ու կարիքները։
Հանդիպման օրակարգում գլխավոր հարցերից մեկը հանդիսացել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և այդ համատեքստում ներկայացրել ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի, Հայ դատի գրասենյակների, հանձնախմբերի, ուղեկից միությունների կատարած աշխատանքները, որոնք ամբողջությամբ ուղղված են թե՛ Արցախի ապաշրջափակմանն ու սոցիալական կարիքներին օժանդակելուն, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներին, թե՛ Արցախյան հիմնահարցի կարգավորման հայանպաստ ձևաչափերի վերականգնմանը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը փաստել է, որ Դաշնակցության խնդիրը եղել և մնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, իբրև համահայկական մեկ ամբողջության, վերականգնումը, և ողջ ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու այդ նպատակին։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը փաստել է, որ Դաշնակցությունն իր աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ է Արցախի ղեկավարության և պատասխանատու պաշտոնյաների հետ։ Հակառակ դրան՝ ՀՅԴ-ն շարունակում է արմատական հակասությունների մեջ գտնվել ՀՀ գործող իշխանությունների հետ, և, ՀՀ իշխանությունների հակապետական, հակաարցախյան և հակազգային քայլերի ու ծրագրերի չեզոքացմանը զուգահեռ, Դաշնակցության օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումը։
Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին՝ տալով լրացուցիչ պարզաբանումներ։