կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 02:16
Հասարակություն

Նախատոնական օրերին սպառողներն ավելի խոցելի են դառնում

Նախատոնական օրերին սպառողներն ավելի խոցելի են դառնում
Սպառողների իրավունքների պաշտպանության վիճակն Ամանորի նախաշեմին ավելի է վատթարանում: «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, սա հենց այն ժամանակաշրջանն է, երբ մեծանում է կասկածելի ծագման ապրանքների շրջանառությունը, սանիտարական եւ գնային հսկողություն չի իականացվում: Ի դեպ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ամանորին նախորդող ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանառությունը մոտ երեք անգամ ավելանում է: «Բայց մարդու ստամոքսը հո չի մեծանում: Մեր ընտանիքները, նույնիսկ ամենաանվճարունակները, ձգտում են, որ իրենց սեղանն աղքատիկ չլինի եւ ոչնչով չզիջի հարեւանի կամ բարեկամի տոնական սեղանին, որպեսզի երեխաները չընկճվեն: Բայց տնային տնտեսուհիները պետք է նկատի ունենան, որ հաճախ ուտելիքի մի մասը թափում են, կամ, որ ավելի վատ է, ուտում են 10-րդ կամ 11-րդ օրը»,-նկատել է «Սպառողների միության» նախագահը: