կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-24 17:46
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խաղասրահ՝ Գեղամավանին, համակարգչային սրահ՝ Մաքենիսին. կանադահայերի նոր անակնկալները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խաղասրահ՝ Գեղամավանին, համակարգչային սրահ՝ Մաքենիսին. կանադահայերի նոր անակնկալները

Նոյեմբերի 23-ին Կանադայի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն արք. Չարյանի հովանավորությամբ և կանադահայ Տեր և Տիկին Վարուժան և Սիլվա Լափոյանների նվիրատվությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում բացվեց խաղասրահ․ այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը։

Գեղամավանի խաղասրահը նախատեսված է գյուղի երիտասարդների ու տարեցների ժամանցի համար։

Նույն օրը կանադահայ բարերարները մեկ այլ անակնկալ ունեին նաև Գեղարքունիքի  մարզի հեռավոր գյուղերից մեկի՝ Մաքենիսի դպրոցականների համար, որտեղ բացվեց համակարգչային դասարան։ Ամբողջությամբ նորոգված սրահը համալրվել էր համակարգիչներով ու անհրաժեշտ տեխնիկայով։  

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այս առիթով նշել է․ «Շնորհակալ եմ Սրբազանին և բարերարներին՝ իմ դիմում-խնդրանքներին մշտապես արձագանքելու և այսպիսի գեղեցիկ նախաձեռնություններին նեցուկ լինելու համար»:

Նշենք, որ Հայաստանի մարզերին օժանդակելու ծրագիրը լինելու է շարունակական: