Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել այն մասին, որ ցանկանում է անհապաղ սկսել ԱՄՆ Սենատում իր իմփիչմենթի վերաբերյալ գործով դատաքննությունը. ըստ -ի՝ հայտնում է ՌԲԿ-ն:
Նա մանրամասնել է, որ դեմոկրատները ցանկանում են Սենատին թելադրել, թե ինչպես վարեն դատավարությունը այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատում Թրամփի համար չեն ապահովել պատշաճ գործընթաց՝ առանց վկաների և փաստաբանի ներկայության:
«Իրականում դեմոկրատները ոչ մի ապացույց չունեն ու երբեք էլ չեն ունեն: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես անհապաղ դատ եմ պահանջում»,- թվիթերյան իր միկրոբլոգում պարզաբանել է ԱՄՆ նախագահն ու հավելել՝ դեմոկրատներին չի հաջողվել իմփիչմենթի հարցում հասնել հանրապետականների եւ ոչ մի ձայնի:
«Այս գործը միստիֆիկացիա է»,- ասել է նա ու միևնույն ժամանակ հայտարարել, որ դեմոկրատների գործերն այնքան վատ են, որ անգամ չեն ցանկանում դատարան գնալ: