կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 15:41
Տարածաշրջան

Սկսվել է Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Սկսվել է Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր թաղամասում գտնվող և Մերձավոր արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սբ Կիրակոսի վերականգնողական աշխատանքները մեկնարկել են:  2011 թ. եկեղեցու ֆոնդի և Դիրաբեքիրի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել էր եկեղեցու վերանարոգումը, որից հետո այն, որպես գործող եկեղեցի, սկսեց ծառայել հավատացյալներին. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է tarafsizhaberajansi.com կայքը:

Սակայն 2015 թ. վերջից մինչև 2016 թ. մարտ ամիսը քաղաքում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ահռելի վնաս կրեց: 2017 թ. եկեղեցի այցելած այդ ժամանակցա Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը նշել էր, որ սա քրիստոնեական թաղամաս է. «Մի գրող ունենք, այս թաղամասն անվանում է «Գյավուրների թաղամաս»: Այսօր Աստծո աղոթատները՝ եկեղեցիները, մզկիթները ավերակներ են դարձել: Մենք դա անողին «մարդ» չենք կարող ասել», - հայտարարել էր Աթեշյանը:

Սուրի շրջանի ղեկավար (թաղապետ` թրք. kaymakam) Աբդուլլահ Չիֆթչին նշում է, որ պատմական թաղամասը շատ արժեքավոր է՝ եկեղեցիներ, մզկիթներ և պատմական հուշարձաններ կան. «Խոսում ենք 365 շինության մասին: Մի մասն ունի պետական պաշտպանություն: 18 հուշարձան արդեն վերանորոգվել է: 4 եկեղեցու վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Մինչև 2020 թ. վերջը եկեղեցիները պատրաստ կլինեն աղոթքի: 4 եկեղեցու համար ծախսվել է 30 մլն լիրա», - հայտարարել էր Չիֆթչին:

Սբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թ.: Ժամանակին հայերով բնակեցված կենտրոնական Ֆաթիհփաշա թաղամասում գտնվող եկեղեցին օգտագործվել էր հայերի կողմից մինչև Հայոց ցեղասպանությունը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես զինվորական շտաբ, այնուհետև բամբակի պահեստ: 1960 թվականից 3000 մ2 տարածք զբաղեցնող եկեղեցին դարձյալ ծառայել է որպես աղոթատեղի: Սակայն 1980 թ. այն փակվել է: Ժամանակի ընթացքու անտերության մատված եկեղեցին ենթարկվել է գանձագողերի հարձակումներին, որոշ հատվածներ փլուզվել են: