Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսի հայոց պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը թուրք-քրդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ «Ակօս»-ի՝ Աթեշյանը եկեղեցու ներկա վիճակի մասին խոսելիս նշել է, որ մարդը նման բան չէր կարող անել: Արքեպիսկոպոսը եկեղեցու տարածքում շրջելուց հետո հայտնել է, որ վերջին անգամ 2 տարի առաջ է այստեղ եղել, և այն ժամանակ պատկերն այլ էր: Ներկայացնելով եկեղեցու ներկա վիճակը՝ Աթեշյանը նշել է, որ եկեղեցու պատերը վնասված են, իսկ խորանները ջարդուփշուր են արվել:
«Այս հողերում մեր կողմից ստեղծված կոթողներ կան: Հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքն ենք թողել: Երբ անհայտ մարդիկ այդ կոթողները ավերում են, միևնույն ժամանակ երկրին են վնաս հասցնում, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Դրանց ոչնչացումը մեղք է նաև պետության առջև: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հնարավոր չէ նրանց բռնել: Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում ու աղտոտում սրբավայրը»: