|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Իլհամ Ալիեւը ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի եւ դասավանդել է 1985-1991-ին, իսկ Զոհրաբ Մնացականյանը ՄԳԻՄՕ-ում սովորել է հենց այդ տարիներին: Ու եթե իսկապես Իլհամ Ալիեւը դասավանդել է Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ԱԳ նախարարը լավ հնարավորություն ունի ապացուցելու, որ լավ ուսանող է եղել ու ճիշտ է հինավուրց ասույթը, որ աշակերտը միշտ էլ գերազանցում է ուսուցչին: Կամ էլ՝ Իլհամ Ալիեւն է վատ դասախոս եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։