կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 22:45
Քաղաքական

Ընդամենը նկատողություն. հայեր մորթելու առաջարկ արած մանկավարժը շարունակելու է դասավանդել դպրոցում

Ընդամենը նկատողություն. հայեր մորթելու առաջարկ արած մանկավարժը շարունակելու է դասավանդել դպրոցում

Արդեն տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր վարչապետի հրաժարականը պահանջողների ընտանիքներին մորթել, հրավիրվել է մարզպետարան` բացատրություններ տալու:

Արդեն հույս կար, որ պատիժը ըստ արժանվույն կլինի։ Բայց հենց նոր իմացանք, որ ժամեր տևած մանկավարժական խորհրդի նիստում որոշվել է ուղղակի նկատողություն տալ նրան, ոչ ավելին. «Ավարտվել է մանկավաժական խորհրդի նիստը: Արտահայտվել են դպրոցի տնօրենը, տնօրենի տեղակալները, մանկավարժները, որոնք բարձր են գնահատել և գնահատում յուրաքանչյուր մանկավարժին, իսկ Աշոտ Հոխիկյանը, որը լինելով երկար տարիների մանկավարժ, ընդունել է իր գրառման մեջ ոչ ճիշտ ընտրված բառերի օգտագործումը և եղել է հուզված վիճակում։ Նա ստացել է կարգապահական տույժ՝ նկատողություն»- փոխանցում է մարզպետարանի կրթության բաժնի պետ Կարեն Զազյանը:

Ցավոք սրտի, մեր սպասումներն առ այն, որ մարզպետը չի հանդուրժի նման մոտեցումն ու պահվածքը, չիրականացվեց:

Ավիս Նուրիջանյանի գաղափարաբանության կրողը շարունակելու է դասավանդել դպրոցում, և Աստված մի արասցե, որ օրերից մի օր աշակերտներից որևէ մեկի ծնողը պահանջի վարչապետի հրաժարականը: Հուսանք` ընկեր Հոխիկյանն իրապես զղջացել է իր արտահայտած աննորմալ մտքի համար և չի «գնի և մորթի» այդ աշակերտին` համաձայն իր առաջարկի բովանդակության:

Ամո‘թ, հազար ամո‘թ պատասխանատուներին, որոնք թույլ տվեցին, որ այս հակահայկական նախասիրությունների սիրահարը դասավանդի դպրոցում` թունավորելով մեր երեխաների հոգին ու միտքը:

Վստահ եմ, որ համայնքի բնակիչները կըդվզեն այդ որոշման դեմ և թույլ չեն տա, որ «հմուտ մսագործը» շարունակի հայ մորթելու նոր առաջարկներ անել:

Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Գեղարքունիքի մարզպետարանի վրա` մարզպետի գլխավորությամբ:

Գ. Գյուլումյան