Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թող ըմբոստանան։ Թող «Հայոց պատմության» ուսուցիչը հրաժարվի «Հայաստանի պատմություն» դասավանդել, համալսարանի դասախոսը հրաժարվի «Հայաստանի պատմություն» դասավանդել։ Թող հրաժարվեն Նիկոլին ընդունել, թող հրաժարվեն ԿԳՄՍ նախարարին ընդունել։ Այս մասին «5-րդ ալիք»-ի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորի խոսքով՝ «Հայոց պատմությո՞ւն», թե՞ Հայաստանի պատմություն» երկընտրանքը դնելով, փորձում են մեզ մեր ինքնությունից կտրել։
Մանուկյանի դիտարկմամբ՝ եթե դասախոսները ազատություն, անկախություն, ինքնիշխանություն, ազգային-ազատագրական պայքար են դասավանդում, առնվազն դրանից դաս քաղած, պետք է այդ ազատությունն իրենք էլ ունենան իրենց մեջ։ «Զրո կոպեկի արժեք ունի ձեր գրած գրքերը, եթե վաղը դրանք չեք կարողանալու դասավանդել»։
Զրույցի ընթացքում Մանուկյանը խոսել է իշխանական քարոզչության ազդեցության մասին, ներկայացրել, թե ինչպես է այդ քարոզչամեքենան իրողություններն աղավաղված ներկայացնում հանրությանը։ «Կիրանցի ճանապարհը փակվել է, իշխանական քարոզչամեքենան բոլորիս հարկերի հաշվին առավոտից գիշեր ասում է՝ այնտեղ ճանապարհաշինարարական աշխատանքներ են։ Մեր դեմ աշխատում է անհավատալի, ապաբարոյական, անսկզբունք, Նիկոլին աթոռի վրա պահող հսկայական քարոզչամեքենա»։
Դաշնակցական գործչի խոսքով այս ամենի դեմն առնելու միակ ելքը՝ պայքարելն է։