Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Թատերարվեստի հարգարժան գործիչներ
Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորապես նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Տոն, որը մեկ անգամ ևս առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները:
Այս օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է և հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը նույնպես իր մասնակցությունն ունի մասնագիտական տոնին: Թատրոնը մարդկության երազների, իղձերի ու վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների բյուրեղացման մի ինքնատիպ քուրա է, որը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս: Այդ զարմանալի արվեստն առանձնանում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ: Իր տեսակով թատրոնը միաժամանակ համադրում է արվեստի մի շարք ճյուղեր՝ այն դարձնելով առավել պահանջված ու դիտարժան:
Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչի հանդեպ: Համոզված եմ, որ այդ հարգանքը փոխադարձ է, և Դուք Ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ թատրոնի ակունքներում ու փորձում եք արդարացնել հանդիսատեսի սպասումները:
Հարգելի գործընկերներ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում արևշատություն, ստեղծագործական խիզախումներ ու լեփ-լեցուն դահլիճներ: