կարևոր
4648 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-18 21:01
Քաղաքական

Գնել Սանոսյա՛ն, չգիտեմ՝ ինչպես հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի նստելու․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Աստված ասում է՝ երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկությանը օրը հասավ, օգնեցի քեզ» ,-Ավետարանի այս տողերն ընթերցեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ սրանք հենց այս պայքարի ընթացքի մասին է, իսկ նպատակը կիրականանա հարմար պահին։  «Մենք իրավունք չունենք ուղղակի այնպիսի անհաշվենկատ գործողություններ անել, որ մեր դեմ կանգնած ամբողջ այս հրեշավոր մեխանիզմը մեկ վայրկյանում կարողանա հոշոտել այն և ժողովրդին տանել հերթական մեծ հիասթափության, հուսահատության։ Մենք պետք է շատ ծանր համբերությամբ՝ գոտիները ձգելով առաջ գնանք։ Հենց այդ համբերությունն է վապեցնողն այս մարդկանց» ,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա տեղեկացրեց, որ դիմել է ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու իրեն «Կրեմլի գործակալ» անվանողներին։ Մեկ անգամ ևս դիմեց ԱԱԾ-ին ու գլխավոր դատախազությանը, որպեսզի այս 2 շաբաթվա իրենց ուսումնասիրությունների արդյունքն հայտնեն ու պատասխանատվության ենթարկեն զրպարտողներին, եթե չանեն այդպես, նշանակում է՝ այդ ինստիտուտները չեն գործում։

«Գնել Սանոսյա՛ն, չգիտեմ՝ ինչ ճանապարհով, հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի նստելու։ Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է» ,-հավելեց Սրբազանը, իսկ ՔՊ-ական պատգամավորին, որոնք պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, ասաց կարող եք կապ հաստատելմ, պայմանավորվել ու հանդիպել։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ բուռն են եղել այսօրվա հանդիպումները։ Նա այսօր հանդիպել է քաղաքական ուժերի և կուսակցությունների ներկայացուցիչներին, 300-ից ավելի մշակութային գործիչներին, ապա 200-ից ավելի զինվորականներին ու պահեստազորի սպաներին։

Բագրատ Սրբազանը մատնանշեց նոյեմբերյանցի տղաների անունները, որոնք երկրապահ կամավորների սադրանքի պատճառով գտնվում են կալանքի տակ՝ Վահագն Մախսուդյանը, Հովհաննես Ղուկասյանը, Արմեն Ալավերդյանը, Քաջիկ և Վահե Անանյանները։ 

Տավուշի թեմի առաջնորդը տեղեկացրեց, որ նախատեսում է հանդիպել տնտեսագետներին, ուսուցիչների, IT ոլորտի մասնագետներին, գիտության այլ ներկայացուցիչներին։