կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-12 23:42
Աշխարհ

Որոնք են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ուղերձները․ ԱՄՆ Հայ Դատի արևմտյան գրասենյակի հայտարարությունը

Որոնք են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ուղերձները․ ԱՄՆ Հայ Դատի արևմտյան գրասենյակի հայտարարությունը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը միաձայն քվեարկեց 150-րդ բանաձևի օգտին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ Դատի արևմտյան գրասենյակը։

"Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ։

Ներկայացուցիչների Պալատի 296-րդ և Սենատի 150-րդ բանաձևերը միմյանցից անկախ են՝ արտահայտելով առանձին պալատների դիրքորոշումները և ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ ևս մեկ քայլ առաջ տանելով համայն հայության պայքարը ուղղված պատմական ճշմարտությանն ու արդարությանը։

Միանման երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝
1․ Բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը

2․ Խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու այս մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունը

3․ Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։

ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի ենթարկելով իրենց իսկ հեղինակությունն ու աշխատանքը",-գրել են նրանք։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Սենատն ընդունել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձևը։