Պետական եկամուտների կոմիտեն նորամուծություն է կատարում ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում։
Իրավաբան.net-ի հետ զրույցում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը նշեց, որ շուտով հասարակությանը կներկայացվեն նոր փոփոխությունները, որոնց համաձայն, սահմանվել են թե որ երկրում, որ թվականի արտադրության, որ տիպի ավտոմեքենան ինչ տոկոսադրույքներով է հարկվելու։ Սրա վերաբերյալ տեղեկությունները հրապարակված կլինեն մաքսատանը։