Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված խնդրահարույց իրավիճակի մասին, մեջբերեց ֆինանսների նախարարի ու վարչապետի` օրեր առաջ հրապարակված հանձնարարականը` «անհարկի, անհիմն ստուգումներ չանցկացնելու» մասին: Եվ այդ հանձնարարականը կառավարությունը մատուցել է որպես կոմպրոմիսային տարբերակ:
«Այսինքն` այդ որոշմամբ կառավարությունը չի բացառում, որ մինչ այդ եղել են անհիմն ստուգումներ: Այդ որոշումները օրենքից դուրս են»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ ՓՄՁ-ների բողոքը շատ արագ է զարգանում, դրա վկայությունը Սևանն է, որը ամենապասիվ մարզերից էր, իսկ այսօր այնտեղ փակվել են բոլոր խանութները: Նաև Գյումրին է շատ պինդ կանգնած:
Պատգամավորի խոսքով` խնդիրն այն չէ, թե կառավարությունը կնահանջի, և դրանից ընդդիմությունը քաղաքական դիվիդենդներ կշահի, այլ իսկապես խնդիրը լուրջ է և պետք է շտապ լուծվի, որպեսզի ՓՄՁ-ները չփակվեն, ու հարյուրավոր մարդիկ չարտագաղթեն:
«Ես այդ խորհրդակցության ժամանակ հարցրեցի Գագիկ Խաչատրյանին` պատրա՞ստ եք հրաժարական տալ, եթե այդ օրենքի կիրառման արդյունքում ՓՄՁ-ները փակվեն, ասաց` ինչի՞ պետք է հրաժարական տամ: Էս մարդիկ բյուջե լցնելու խնդիր ունեն, և նրանց ուղեղը, փողի հետ կապված, հազարի տակ աշխատում է, իսկ ուղեղի այն մասը, որտեղ երկիրն է ու քաղաքացին, բլոկ արած է»,-ասաց Արամ Մանուկյանը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ է նշանակում կառավարության որոշման «անհիմն ստուգումներ» արտահայտությունը, պատասխանեց, որ երբ առևտրականները ցույց էին անում, ասում էին, որ օրենքի կիրառումից հետո կսկավեն քաշքշուկներ ու ստուգումներ: «Անընդհատ նման բողոքներ էին լինում, և որպեսզի փարատվեն այդ բողոքները, այդ բառը գրվեց` «կանխել անհարկի ստուգումները», մարդիկ ուզում էին այդ բառը տեսնել»,- ասաց նա` հավելելով, որ եթե լինեն անհիմն ստուգումներ, Հանրապետականը անպայման կանդրադառնա այդ խնդրին: