|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկը հաստատել է, որ կղեկավարի Neuralink ծրագիրը, որը սկսել է մշակել «նեյրոնային ժանյակներ» նախագիծը: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով «TechCrunch»-ին:
«Նեյրոնային ժանյակները» կոչված է ապահովելու մարդկային ուղեղի և սարքի այսպես կոչված սիմբիոզը՝ հետագայում թեթևացնելու համար արհեստական ինտելեկտի կիրառումն ուղեղային ակտիվությունն ավելացնելու համար: Բացի այդ, համապատասխան բժշկական թեստերից հետո Neuralink տեխնոլոգիան կարող է օգնել ուղեղի ծանր հիվանդություններից տառապող մարդկանց: Ըստ Մասկի, խոսքը քաղցկեղային հիվանդությունների, ինսուլտի և այլ հիվանդությունների մասին է:
Մասկը խոստացել է ստարտափի առաջին արդյունքները ներկայացնել առաջիկա 4 տարում: